Ջեջիմ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ջեջիմ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ջեջիմը բաղկացած է իրար կարված 4 շերտից։ Նրա վրա երկայնակի ձգվում են ծաղկաշերտեր, որոնց մի մասն ունի սպիտակ, իսկ մյուս մասը՝ ոսկեգույն հիմնագույն։ Զարդաշերտերը լրացված են աստղաձև զարդանախշերով, որոնք իրար հաջորդող կեռանախշերի ու Տ-աձև զարդանախշերի հետ կազմում են երկար շարքեր։ Մեկընդմեջ արված են նաև փոքր հատվածների բաժանված ուղղանկյուններ, որոնք ունեն աստիճանաձև բազմանկյուն հիշեցնող ելուստներ։ Զարդանախշերի համարյա բոլոր դետալները /մասերը/ իրենց հերթին պարունակում են խաչազարդեր։ Զարդաշերտերին հաջորդում են համեմատաբար նեղ մուգ կապույտ գունաշերտեր։ Զարդաշերտերի և գունաշերտերի միջև մուգ շագանակագույն բաժանարար շերտեր կան, որոնք ավելի ցայտուն են դառնում շնորհիվ փոքր Տ-աձև նախշերի։ Լայնություն (սմ)՝  170 Երկարություն (սմ)՝  222 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թումանյանի շրջան, գ․ Շնող Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4562 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–2503