Ջրաբերդ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Ջրաբերդ» տիպի վիշապագորգ է: Գորգադաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված է երկու խաչահիմք զարդահորինվածք` կենտրոններում` վարդակներով գեղազարդված: Այս հորինվածքները հարդարված են ելուստավոր ոճավորված վիշապանախշերով: Դաշտի ազատ տարածքը լրացված է կենդանական և բուսական նախշերով: Գորգն ունի երեք զարդագոտի: Ներքին եզրագոտին գեղազարդված է ատամնավոր եզրանախշով, կենտրոնինը` իրար կցված աստղածաղիկներով, արտաքին զարդագոտին հարդարված է երկրաչափականացված բուսանախշերով: Գորգի ստորին աջ անկյունում կա «ամ» գրությունը: Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/104 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067/104