Ջրաբերդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա երկու շարքով պատկերված են ութանիստ պատկերներ՝ կենտրոնում «Ջրաբերդ» գորգերին բնորոշ վարդակ: Դաշտի ազատ տարածքը հարդարված է փոքր վարդակներով, «Տ»-աձև նախշերով, կեռիկազարդ շեղանկյուններով։ Ունի երեք եզրագոտի. երկուսը դեղնավուն են, որոնցից մեկը հարդարված է ալիքաձև գծանախշերով, կենտրոնի լայնն ունի կարմիր հիմնագույն: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  255 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բասեն, Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21․05․1981թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2965 Բաժնեհաշվառանիշ՝  Գ- 1351