«Ջրաբերդ» տիպի արծվագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա մեդալիոններն են խաչաձև վարդակներով, կոկոնազարդ ճյուղերով: Գորգադաշտի տարբեր հատվածներում տեղադրված են ոճավորված բուսանախշեր, աստղանախշեր: Գորգն ունի երեք շրջագոտի աստղածաղիկների զարդաշղթայով, եռանկյուն զարդանախշերով: Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 11043