Ռ. Պատկանյանի Ընտիր երկասիրությունները: Հատոր I

Ռ. Պատկանյանի Ընտիր երկասիրությունները: Հատոր I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ռ. Պատկանեանի Ընտիր երկասիրութիւնները: Հատոր I Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրութեամբ Գր. Խալաթեանի. Ռ. Պատկանեանի Ընտիր երկասիրութիւնները: Երկու հատոր. Հատոր I: Ոտանաւորներ. Հեղինակի երկու պատկերով, ինքնագրով, կենսագրական նկարագրով եւ Նոր-նախիջեւանցոց լեզուի համառօտ բառգրքով. - Հրատ. Վառվառէ Յ. Քանանեան յօգուտ Ռ. Պատկանեանի ընտանեաց. - Պետերբուրգ, 1893, տպարան Յ. Լիբերմանի, «Արաքսի» տառերով: Գիրքը շքեղ ձևավորված է՝ կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից, կազմերեսները և կռնակը պատված են կապույտ մաշկալաթով: Առաջին կազմերեսի եզրով դրոշմված է ոսկեգույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին նույնպես դրոշմված են ոսկեգույն ուղղանկյունաձև նախշեր, վերևի մասում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Վերջին կազմերեսի եզրով դրոշմված է կազմի գույնի ուղղանկյուն շրջանակ, կենտրոնում՝ դրվագազարդ նախշ: Թերթերի եզրերը պատված են կապույտ, բալագույն, հարդագույն ներկաշերտով արված ալիքաձև նախշերով : Ֆորզացները գունազարդ են՝ ոսկեգույն ու դեղնավուն մանր բուսանախշերով: Առաջին ֆորզացի դարձերեսին և վերջին էջ 360-ին հաջորդող թերթի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր յարգանաց պարոն Յովհ. Թումանեանին հրատարակչուհուց. 15/IV, 1912»: Գիրքը շատ լավ է պահպանված: Հեղինակ՝  Պատկանյան Ռ., խմբ.` Խալաթյան Գր. Էջ՝  (Ա-ԼԷ), 360, 2 թ. նկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/27-1