Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Տեսաձայնային
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Ռադիոընդունիչ լամպային՝ ձայնասկավառակային նվագարկիչով՝ ,,КАНТАТА-204՛՛ , դեղնավուն փայտե կմախքով: Վերևի կափարիչը աջ կողմում բացվում է 48սմ x 30սմ չափով, որի ներսում գտնվում է ձայնասկավառակային նվագարկչի մեխանիզմը: Ռադիոընդունիչը ուղղանկյունաձև է, ճակատային մասի վերևում, բացվող կափարիչից ներքև և ամենաներքևի մասում կան թիթեղյա մասեր, առջևի ճակատային մասում է գտնվում ապակյա ուղղանկյուն ցուցիչը, որի վրա գրված են քաղաքների անուններ, ալիքների անուններ /ռուսերեն/ և թվեր /ալիքների հաճախականությունները/: Ապակյա ցուցիչի աջ կողմում, քիչ ներքև գտնվում է սև գույնի պտուտակ, ճակատային մասը սպիտակ՝ հաճախականությունները կարգավորելու համար: Ապակյա ցուցիչի ներքևի և վերևի կողմերը սահմանազատված են ալյումինե բարակ և երկար երիզներով: Ռադիոընդունիչի ամենաներքևի մասում, ձախ կողմում տեղակայված է անվանումը՝ ,,КАНТАТА-204՛՛, այնուհետև դեպի աջ ուղղանկյուն, սև գույնի, ճակատային մասը 1 սպիտակ ստեղ է, որից հետո դեպի աջ 3 սև, կլոր, ճակատային մասերը սպիտակ պտուտակներ են և 8 ուղղանկյուն իրար կողք տեղադրված սև, դեպի ներս սեղմվող ստեղներ: Ռադիոընդունիչը հենվող ոտքեր չունի, աշխատող է:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ ք.ՀրազդանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 2-րդ կեսՆյութը՝ Փայտ, ապակի, երկաթ և այլնԼայնություն (սմ)՝ 30սմԵրկարություն (սմ)՝ 75սմԲարձրություն (սմ)՝ 28սմՆվիրատու՝ Վ.ԵրեմյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1603
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԶԳ 350