Ռադիոընդունիչ «ՎԵՖ Ակորդ»,

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց շականակագույն փայտից պատրաստված, ուղղանկյունաձև պատյանով: Առջևի մասը երկու հատվածի է բաժանված, մի մասը ապակեպատ է, որի վրա նշված են ալիքները, իսկ երկու կողմում՝ ձայնը և ալիքները փոխող սև պլաստմասայից պատրաստված երկու սև պտուտակներն են: Ռադիոընդունիչի վերևի հատվածը պատված է դեղնավուն, նախշապատ գործվածքով, որի աջ անկյունում փոքրիկ, կլորավուն լամպն է գտնվում և կողքին մետաղե տառերով գրված է ռադիոընդունիչի անունը՝ «ВЕФ Акорд» Վերևի մասում, իր մեջ ունի նվագարկիչ, որը կափարիչով բացվում- փակվում է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջ. գ. Արաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 ական թթ. Նյութը՝  Փայտ, գործվածք, ապակի Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  60 Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4576 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-116