Ռազմիկ Մամիկոնյանի հուշերը հոր մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հուշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հուշերը (20 էջ - ձեռագիր) գրել է Սարդարապատի ճակատամարտի մասնակից, իսկ մինչ այդ էլ քաջ ֆիդայի և Անդրանիկի ձիավոր Զորիկ Մամիկոնյանի (Սրխա Զորիկ) որդին՝ Ռազմիկ Մամիկոնյանը։ Նա հուշերը նվիրում է թանգարանին, որպես առաջապահ նա դիմում է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի դիրեկտոր ընկ․ Բարսեղյանին, որ ինքը ի սրտե ուզում է մասնակցել հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մոռացված, լավ չլուսաբանված էջերի լուսաբանմանը։ Որքանով որ կարող է և հետո շարադրում է հոր՝ ֆիդայի Արխա Զորիկի կենսագրությունը։ Հուշերի վերջում տեղ են գտել հեղինակի «Լեռնաշխարհի գոյամարտը »պատմվածքը։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նվիրատու՝  Ռազմիկ Մամիկոնյան Չափս՝  17*21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4107/1 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-81