Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
RAOUL DAUBRY CHEF DE FAMILLE
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական, շուրջգործվածքյա, անհարթ մակերեսով /դաջվածքներ/, մուգ կարմիր: Կազմը երկու կողմերում երիզված է հաստ ուղղանկյունով / մեջը սև բարակ գծեր/: Դիմային մասը ամբողջովին նախշազարդված է երկրաչափական և բուսական նախշերով: Կենտրոնում 9 x11սմ չափսի ոսկեզօծ նախշազարդ ուղղանկյուն շրջանակի մեջ ոսկեգույնով գրված են վերնագիրը և հեղինակի անունը: Շուրջբոլորը նախշազարդեր: Վերևում՝ կենտրոնում ձևավոր շրջանակի մեջ հրատարակչության խորհրդանշանն է՝ գեղագիր սկզբնատառերով, 2 կողմերում ոսկեզօծ ճյուղեր և մեկական ջահ՝ կազմի անկյուններում: Ներքևում առանձին շրջանակի մեջ՝ հրատարակչության տվյալները, 2-րդ կողմից կազմի ստորին անկյուններում ոսկեզօծ տերևափնջեր են: Կողին վերից վար ոսկեգույն նախշազարդ է, վերևում և ներքևում կարմիր ֆոնին՝ գրքի տվյալները: Բլոկի եզրերը ոսկեզօծ են: Ֆորզացը՝ կապտամոխրագույն: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ նույն հեղինակի գործերի ցանկ, անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Տեքստն ուղեկցվում է ընդմիջող սև-սպիտակ նկարազարդումներով:
Հեղինակ՝ Ֆլյորիո Զ.Էջ՝ 324Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1896թ.Չափս՝ 16x24Նկարիչ-Ձևավորող՝ ԴըլորիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 5836