Ռափայել Պատկանյան. 1830-1892

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. մարտի 27-ին շրջանառության մեջ է դրվել «Ռափայել Պատկանյանի ծննդյան 175-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ռ. Պատկանյանի դիմանկարը: Ռափայել Պատկանյան. Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է: Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: 1880թ-ին նրա ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին տիրապետելու արհեստների, տարրական գիտելիքների, ստանալու անվճար սնունդ և հագուստ: Մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  2,5x4,2 սմ Նկարագրություն՝  Ռափայել Պատկանյանի ծննդյան 175-ամյակը: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Աբրահամյան Կարապետ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1084-Նամ.