Ռեգինա Ղազարյան

Ռեգինա Ղազարյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ռեգինա Ղազարյան Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ բլուզով է, մուգ պիջակով: Բլուզի օձիքը պիջակի օձիքի վրա է տեղադրված: Նկատելի է բլուզի մեկ կոճակը: Մազերը մուգ շագանակագույն, ուղիղ են, հետ սանրած, բարի, հաճելի դեմք ունի, ունի քիչ թախծոտ աչքերի արտահայտություն: Պիջակին կատվի պատկերով գունավոր զարդ է ամրացրած: Ռ.Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին, Երեւանում: ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման է արժանացել: Երեւանի Պատվավոր քաղաքացի էր. 1995թ.21.04: Մահացել է 1999թ. նոյեմբերի 6-ին: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 293 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6904