Ռեգինա Ղազարյանը Լենինի անվան հրապարակում (Երեւան)

Ռեգինա Ղազարյանը Լենինի անվան հրապարակում (Երեւան)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռեգինան արեւային ակնոցով է, մազերը՝ հետ սանրած: Սեւ պիջակ է հագին, որի վրա ամրացրած է Հայրենական Մեծ պատերազմում պարգեւատրված մեդալների նշանը: Բաց գույնի, կլոր վզով, հյուսած՝ ծակոտկեն, բլուզով է: Աջ ձեռքին ոլորած թղթեր են: Հրապարակում գտնվող կառավարական շենքին դիմանկարների պաստառներ են: Հավանաբար տոնական օր է լուսանկարվել: Ռեգինա Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին, մահացել է 1999թ. նոյեմբերի 6-ին թաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շահումյանի կենտրոնական գերեզմանատանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 421 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7331