Ռոմանտիկ դարպասներ (32/42) 1981

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խակ կանաչավուն չեզոք երկնքի ֆոնին՝ դեղնականաչ բլուրներով և ծառերով այգի՝ երկաթաճաղ ցանկապատով և երկաթաճաղ գեղեցիկ դարբնած շքեզ դարպասով: Դարպասից այս կողմ՝ առաջին պլանում, աջից և ձախից գծային լուծմամբ պատկերված ծառեր և թփեր: Աջ ստորին անկյունում՝ ¾ դիրքով կնոջ պատկեր՝ մինչև կրծքերը հատվածով: Մերկ կրծքերով, երկար պարանոցով, սուր դիմագծերով, մազերը միախառնված ծառի ճյուղերի հետ: Հեղինակ՝  Գառզու /Գառնիկ Հարությունի Զուլումյան/ (1907-2000) Նյութը՝  թուղթ,լիտոգրաֆիա Չափս՝  48x74,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-866/39բ