«Ռուսական զորքերի գետանցը Արաքսով»

«Ռուսական զորքերի գետանցը Արաքսով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է պատմական թեմայով: Պատկերված է ռուսական զորքի անցումը Արաքս գետով: Աջ ափին, ձիու վրա պատկերված է գեներալ Պասկևիչը՝ մի խումբ սպաների հետ: Գետով փոխադրում են զինապահոցներ, թնդանոթներ, բեռնավորված ուղտեր, սայլեր: Ետին պլանում բարդիներ, սարեր են: Նկարը վերականգնվել է 1971 թ. Էրմիտաժում: Հեղինակ՝  Մաշկով Վլադիմիր Իվանի /1792-1839/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1828 թ. Նյութը՝  Թուղթ, փորագրություն Չափս՝  31 x 45,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 742