Ս. Օգանիզաշվիլին ժողովրդական երաժիշտների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է անվանի քամանչահար Ս. Օգանիզաշվիլին՝ հինգ ժողովրդական երաժիշտների հետ: Կենտրոնում Օգանիզաշվիլին է, մորթե օձիքով վերարկուով, լայնեզր գլխարկով, նստած է, ձեռքին՝ թղթապանակ: Նրա ձախ կողմում նստած է դհոլահարը՝ մեծ դհոլը ծնկին դրած ճիպոտն և թավիղը ձեռքին: Նա բրդյա նախշուն գուլպաներով է, գլխին մորթե գլխարկ: Աջ կողմում նստած է զուռնահարը՝ նվագարանը բերանին դրած, գլխին մորթե գլխարկ: Նրանց ետևում կանգնած են երեք տղամարդ: Ձախ կողմում կանգնածը համեմատաբար երիտասարդ է, գծավոր վերնազգեստով, լայնեզր գլխարկով, կենտրոնում կանգնածը՝ օձիքը կոճկած, մորթե գլխարկը թեք դրած, միջին տարիքի է, իսկ աջ կողմում կանգնած երիտասարդը կաշվե բաճկոն է հագել, գլխին դրել հովհարով բաց գույնի գլխարկ, ձեռքը դրել կրծքին, նրանք բոլորն էլ լուսանկարվել են դրսում՝ տան ֆոնի վրա, լուսամուտին ու քարաշեն պատի մոտ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  9.5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  13.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/34 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503