Սաղավարտ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Պաշտպանական միջոցներ Տեսակ/ժանր՝  Սաղավարտ Բնօրինակի անվանում՝  Սաղավարտ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  19-րդ դարավերջի կամ 20-րդ դարասկզբի գերմանական (պրուսական) սաղավարտ: Կաշվից, գնդաձև, մետաղական սրածայր գագաթով, ճակատային մասում պատկերված է թևավոր արծիվ՝ առյուծի մարմնով և գլխով, գլխին՝ թագ, ձեռքին՝ սուր և վահան, որի տակ գերմաներեն գրություն "MITCOTT F FUERST U VATERLAN", ՙԱստծո իշխանության, հայրենիքի՚: Առջևում ունի մետաղական եզրով կաշվից դիմակալ, իսկ հետևում՝ ծոծրակը ծածկող ամրակալ: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը նմանօրինակ սաղավարտներ կրել են պրուսական հետևակային գվարդիայի զինվորները, ռազմական հեծելազորը՝ ի նշան գերազանց ծառայության, ինչպես նաև գերմանական գեներալներ, շտաբի սպաներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս սրածայր գլխարկներն ունեցել են ոչ միայն պաշտպանիչ դեր, այլ նաև եղել են գերմանական կայսրության խորհրդանիշներից մեկը: Ի սկզբանե սաղավարտները նախագծվել են պրուսական Ֆրիդրիխ IV թագավորի հրամանով պրուսական բանակի համար 1842թ.: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայտնաբերվեց, որ այդ կաշվից սաղավարտները չեն համապատասխանում խրամատային պատերազմին, ոչ միայն չեն պաշտպանում ռումբերից, այլև սրածայր գագաթը, դուրս մնալով խրամատից, մատնանշում է գտնվելու վայրը: Դա էր պատճառը, որ 1915թ.-ից հետո դրանք փոխարինվեցին առանց սրածայր գագաթի պողպատե սաղավարտների։ Նյութը՝  կաշի, մետաղ Չափս՝  ø 14սմ, բարձրություն՝ 11սմ, սրածայր գագաթը՝ 8.5սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերանական կայսրություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  172