Սայաթ-Նովա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ-Նօվայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ-Նօվայ, Լուս գցած աշխատասիրութենով Գէորգեայ Ախվերդեան, Մոսկվա, Ի տպարանի Վլադիմիրայ Գոտիէ, 1852: Կազմը կոշտ ստվարաթղթե: Առջևի կազմերեսը մեջտեղից ոսկե երիզով երկու մասի է բաժանված, աջ մասը ծածկված է մուգ շագանակագույն բարակ թղթով, ձախ մասը կռնակի և ետևի կազմերեսի մի նեղ շերտի հետ միասին պատված է մուգ բալագույն կաշվով, որի վրա ոսկեգույն դաջված տառերով գրված է Սայեաթ-Նօվայ, ներքևի մասում զարդանախշ: Ֆորզացները կավճապատ գորշավուն բարակ թղթից: Ֆորզացի վերին ձախ անկյունում սոսնձված է Թիֆլիսի «Մեֆերտ» կազմարարական արվեստանոցի կապույտ պիտակը: ՈՒնի նախանվանաթերթ, վրան գրված «Գուսանք»: Կազմի դարձերեսին և տիտղոսաթերթին սև թանաքով «Յովհ. Թումանեան» շտամպ է դրված, իսկ «Յառաջաբան»-ի էջին Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է կարմիր թանաքով: Գիրքն ունի բաց վարդագույն մետաքսե երիզ-էջանիշ, և 94-95 էջերի միջև դրված է անձնական գրադարանի համար Հ. Թումանյանի կողմից պատվիրված թղթե նկարազարդ էջանիշ: Գրքի տարբեր էջերին սև մատիտով նշումներ կան, որոնք պատկանում են Հովհաննես Թումանյանին: Կազմող՝  Գևորգ Ախվերդյան Էջ՝  173 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, կաշի Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  25,3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1852 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/561