Սայաթ-Նովա (1964)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն կոլորիտով վերացական ֆոնին՝ կտավի աջ հատվածում, խոշոր պլանով տղամարդու դիմապատկեր՝ մինչ ուսագլուխը հատվածով: Սև, փարթամ, մինչ պարանոցը իջնող մազերով, լայն ճակատով, երկարավուն դեմքով, կամարաձև սև հոնքերով, արտահայտիչ և մտախոհ հայացքով, փոքր-ինչ կորացող քթով, սրածայր մորուքով, սրածայր երկար բեղերով: Դեպի ձախ՝ աջ ուսագլխի մոտ, պատկերված քամանչա, թուղթ, փետուր, փոքրիկ եղնիկի գլուխ հիշեցնող ուրվապատկեր: Դեպի վեր՝ կարմրավուն լուսին հիշեցնող կլոր շրջան: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  82.5*102 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-206/5