Սայաթ - Նովա: /երգեր/

Սայաթ - Նովա: /երգեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ - Նօվայ: /Երգեր/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ - Նօվայ /Երգեր/. Հրատարակութիւն Հայ գրողների կովկասեան ընկերութեան. - Թիֆլիս, 1914, տպարան Ն. Աղանեանի, Պօլից. 7: Կազմը կոշտ է, ստարաթղթե: Կազմերեսները պատված են ողորկ գունազարդ թղթով՝ մոխրագույն հիմնագույնով և սպիտակավուն, կապույտ, բալագույն մանր ալիքաձև բծերով: Կռնակը բաց մոխրագույն հաստ գործվածքից է: Ֆորզացները սպիտակ ողորկ ամուր թղթից են: Առաջին ֆորզացի վրա կա Արփիկ Թումանյանի մակագրությունը սև մատիտով՝ «Այս հրատարակությունը ոչնչացված է ինչ-ինչ պատչառով: (Հետաքրքրվողը կարող է համեմատել նույն թվի հրատ. հետ): Հայրիկը այս հրատ. մի քանի օրինակ տպարանից բերեց, որից մեկը նվիրեց ինձ: Թյուրիմածությունը պարզվելուց հետո վաճառքի չհանվեց: Արփիկ»: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհ. Թումանյանի ընծայագիրն է սև թանաքով՝ «Իր Արփիկին հայրիկը. 1914. Ապր. 5»: Տիտղոսաթերթրն հաջորդում է «Սայեաթ-Նօվայի մահարձանը Թիֆլիսի կաթողիկէ եկեղեցու գաւթում» ճակատանկարը: Կազմերեսները թեթև մաշված և խունացած են: Հեղինակ՝  Սայաթ - Նովա (Գևորգ Ախվերդյանի առաջաբանով) Էջ՝  II, 120 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/561-3