Սայաթ-Նովա /Երգեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ-Նովայ /Յերգեր/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ-Նովայ: Հրատարակութիւն Հայ Գրողների Կովկ. Ընկերութեան, Թիֆլիս, տպարան Ն. Աղանեանի, 1914թ., 118 էջ: Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն տպագրված Մահարձանի բանցման առիթով: Կազմը կոշտ, վրան դարչնագույն և շագանակագույն մարմարե մակատեսքով թուղթ: Կռնակը մոխրագույն կտորով պատված, վրան երկրաչափական նախշեր, ներքևում «Մ.Տ.-Ա.» անվանատառերը: Ֆորզացները բարակ թղթից, տտղթ-ի դարձերեսին Հ. Թումանյանի ընծայագիրն է. «Իր Մխիթարին՝ Յովհաննէսից, 1916 . 26 յունուարի. Թիֆլիզ» /4 տող/: ՈՒնի ճակատանկար՝ Սայաթ-Նովայի մահարձանը: Հաջորդ 3 էջը ֆաքսիմիլե է՝ հայերեն, հայատառ թուրքերեն եվ վրացերեն: Ապա լրացուցիչ «իթ» էջերին հրատարակչի խոսքն է և Առաջաբանը: Վերջում բառարան կա՝ 16 էջ: Գրեթե բոլոր էջերի լուսանցքներում անհայտ անձի ձեռքով սև մատիտով բառերի բացատրություններ կան: Հեղինակ՝  Սայաթ-Նովա Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ կտոր /սև մատիտ Էջ՝  118 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  16,4 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  438/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 271