Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մոխրաշագանակագույն քառակուսի սալիկներով սալարկված տեռասի մի հատված է: Ձախից՝ երկհարկանի, լայնական սպիտակ պատերով տան առջև կանաչ սեղանի և նստարանի մի հատված է: Տան բարձր, սև, շագանակամոխրագույն երանգների պատուհանները զարդարված են տան հիմքի մոտ դրված բազմաթիվ կավե ամանների մեջ աճող բարձր, ճկուն, կանաչ թփերով: Աջից՝ զանգվածեղ, բարձր, քառակուսի պատվանդանների վրա գլանաձև սյուների որմնախորշից, երևում է սպիտակաքար կցակառույցի մի հատված և խիտ, կանաչ ծառերով, ցածր թփերով, զբոսայգու հեռանկարը, ավազային ծառուղին, մոխրականաչ պատվանդանի վրա տեղադրված մոխրաերկնագույն երանգի կիսադեմով պատկերված արձանը: Վերևում երկնագույն երկինքն է սպիտակ ամպերով:
Հեղինակ՝ Սերով Վալենտին Ալեքսանդրովիչ 1865-1911Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1899Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-162