Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Սանթուր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նվագարանը պատկանում է լարային-հարվածային ընտանիքին: Հին սանթուրների մոդեռնացված օրինակ է: Հեղինակներն ավելացրել են ոլորուն 3 ոտքերն ու մի ոտնակը, որի շնորհիվ փոխվել է հնչեղությունը: Նվագարանը փայտե սեղանաձև արկղիկ է, որի ձախ կողմում ամրացված են մետաղյա կոճերը, որոնց փաթաթված են լարերը, իսկ աջ կողմում՝ մխիկները, որոնց ամրացված են 75 լար: Լարերը հենվում են 25 փայտե կոճերին, որոնք տեղադրված են երկշարք՝ 12, 13: Դեկայի վրա կա 3 ծաղկանախշ վարդյակ- ռեզոնանսի անցքեր, որոնք տեղադրված են եռանկյունաձև:Աջ և ձախ մասերում ամրացված փայտե՝ թաղիքապատ ձողիկները միանում են ոտնակին և փոխում /մեղմացնում/ հնչեղությունը:
Հեղինակ՝ Ալբերտ ԶաքարյանՎարպետ՝ Ժորա ԱբրահամյանԼայնություն (սմ)՝ 86,5*51Երկարություն (սմ)՝ 48Բարձրություն (սմ)՝ 6Նյութը՝ Փայտ, կաշի, մետաղե լարերՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1981 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3268/2 ա-է
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-75