Սանթուր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Սանթուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բազմալար, անկոթ նվագարան է, սեղանաձև փայտե արկղիկ, որի վրա 10-ը հիմնական և 1 արձագանքող / ձախ անկյունում/ կոճեր են: Յուրաքանչյուր շեմի վրա ամրացված են 4 մետաղե լար, որոնք ձախ կողմի վրա ամրանում են 52 մետաղե ականջներին:Նվագարանի երեսը ամբողջությամբ պատված է բուսական զարդանախշերով, որոնք դուրս են գալիս 2 առատության եղջյուրներից: Ունի 3 շրջանաձև անցք՝ ռեզոնանսի համար, իսկ դիմացի կողին՝ մի մեծ անցք: Երեսը կարմիր է ներկված, իսկ ծաղիկները՝ սպիտակ, կանաչ, կապույտ և դեղին: Կենտրոնում ուղղանկյունաձև զարդանախշ է՝ շրջանակ, որի 2 մասում / վերևի և ներքևի/ գրված է ՝ նկարիչ Գաբրիել Նագշճեան: Բանալին մետաղե է, փոքրիկ մուրճիկի ձևով, իսկ 2 թմբիչներն ոսկորից են՝փայտե բռնիչներով: Լայնություն (սմ)՝  32 Երկարություն (սմ)՝  80 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  Փայտ, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ. II կես Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  218/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-14