Սանթուր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Սանթուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բազմալար, անկոթ նվագարան է, սեղանաձև փայտե արկղիկ, որի վրա ձգված են 63 լար: Երեսի փայտն ու կողերը բաց գույնի են, վրան կա 2 ռեզոնասի անցք, շուրջը սադափազարդ շրջանաձև զարդանախշ: Լարերն անցնում են 24 փայտե կոճերի վրայով, որոնց ծայրերին մետաղե գլանաձև լար է անցնում: Լարերն երեքական են, մետաղյա և յուրաքանչյուր լարն ամրանում է կոճի վրա ամրացված մետաղե ականջին: Հեղինակը ոտքեր է ամրացրել սանթուրին, դրել է նաև պեդալներ, որոնց միջոցով վերևում ձայնը խլացնում է: Սովորաբար սանթուրի ձայնը խլացնում են ձեռքերով /ձեռքի ափերով/: Վարպետ՝  Գրիգոր Փափազյան Լայնություն (սմ)՝  44 Երկարություն (սմ)՝  85 Բարձրություն (սմ)՝  5,5 Նյութը՝  Փայտ, սադափ, մետաղե լարեր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Հայտնաբերման ժամանակը՝  1989 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/52 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174