Սանրաման

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սանրաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա և արհեստական մետաքսյա տարբեր գույնի կտորներից: Կազմված է գրպանիկից ու վերին եռանկյունաձև հատվածից, որի ծայրին կարված է կտորից պատրաստված կլորավուն ծաղկավարդյակ՝ կենտրոնում կոճակ: Երիզված է ծաղկազարդ կտորով: Ներքևի եզրում փոռեր են կարված: Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  28 Նյութը՝  բամբակ, արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ.Աղավնաձոր, Եղեգնաձորի շրջ. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8104/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3861