Սաշա Օգանիզաշվիլին ջութակով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երաժիշտ Սաշա Օգանիզաշվիլին։ Նա կանգնած է, ջութակը աջ թևի տակ դրած։ Մուգ գույնի եվրոպական կոստյումով է, որի տակից երևում են վերնաշապիկի վանդակավոր թեզանիքը և սպիտակ օձիքը։ Կրծքին ամրացված է միջազգային մրցույթի դափնեկրի մեդալը։ Գրպանից կախված է ժամացույցի շղթայիկը։ Աջ ձեռքի երկրորդ և երրորդ մատներով բռնել է ջութակի աղեղը։ Ետևի մասում դեկորատիվ վարագույր է կախված, իսկ ներքևում փոքրիկ, ձևավոր ոտքերով սեղան կա։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9.3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  14.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/26 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503