Սաշա Օգանիզաշվիլին ջութակով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայ երաժիշտ Սաշա Օգանիզաշվիլին ջութակով։ Նա հասուն տարիքում է, կանգնած, ջութակը թեքությամբ դրել է աջ ձեռքի արմունկին, ձախով բռնել գրիֆը։ Աջ ձեռքից կախել է աղեղը։ Նա մուգ գույնի եվրոպական կոստյումով է, որի տակից երևում են վերնաշապիկի վանդակավոր թեզանիքները։ Կրծքին ամրացված է միջազգային մրցույթում հաղթողի մեդալը և գրպանի ժամացույցի շղթայիկը։ Նրա ետևում ձևավոր ոտքերով, ցածր սեղանիկ է երևում։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-1930-ական թթ. Բարձրություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/20ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503