Սաշա Օգանիզաշվիլին և Լևոն Կարախանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են երկու հայ տաղանդավոր երաժիշտ՝ Սաշա Օգանիզաշվիլին և Լևոն Կարախանը։ Նրանք նստել են փոքրիկ, ճկած կողերով քանդականախշ բազմոցին, Օգանիզաշվիլին ձեռքը գցել է Կարախանի ուսին։ Օգանիզաշվիլին մուգ գույնի բաճկոնով է, Կարախանը՝ բաց, կանգուն օձիքով։ Երկուսն էլ ոտքերը ոտքերին են գցել։ Երկուսի կրծքին ամրացված են միջազգային մրցույթում շահած մեդալները և բաճկոնի գրպանիկից շղթայով ժամացույց են կրում։ Լևոն Կարախանը (ձախից) ավելի երիտասարդ է։ Օգանիզաշվիլին համեմատաբար տարեց է։ Ձախ ձեռքով բռնել է Կարախանի արմունկը։ Լայնություն (սմ)՝  17 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Բարձրություն (սմ)՝  11.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/18 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503