Սասունցի Դավթի նկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Սասունցի Դավթի նկարը Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մարմարյա սպիտակ սալիկի վրա պնդօկաղների միջոցով ամրացված է ուղղանկյուն-քառանկյուն, արծաթյա մի թիթեղ, որի վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված է Սասունցի Դավիթը՝ ձիուն հեծած: Նկարը շրջապատող ֆոնը զարդանախշված է: Նկարի շրջանակի վրա պատկերված են թռչուն և մի քանի կենդանի: Ունի արձանագրություն. «Սասունցի Դավիթ! ДАВИД САСУНКИЙ», «Արծաթագործների արտել», «Գ.Դիոնեսյան», կենդանիներից մեկի վրա ևս կա գրություն՝ «Վ.Ս»: Մարմարի հակառակ մասում ամրացված է հենակի հենքը: Հեղինակ՝  Գ, Դիոնեսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  մարմար, արծաթ,սևադ, Չափս՝  Մարմար` 23.5 x 18.5, արծաթ` 19.2 x 14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1840 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-298