Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիցաբանական
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Կոմպոզիցիա /էսքիզ հուշանվերի համար/՝ հեծյալի ֆիգուր միաձույլ պատվանդանին: Տղամարդու ֆիգուրը թամբից վեր կանգնած, գլուխն ՝ուղիղ, աչքերը թեթևաի հակած, աջ ոտքը կոնքի և ծնկի հատվածներում զիգզագաձև ծալած՝ սրունքը կիպ հպած թամբին, ուղղաձիգ ոտնաթաթն ազդրին, ձախ ոտքն ու ոտնաթաթն ուղիղ ձգած, աջ թևը շրջած մարմնի ձախ կողմը՝ ձեռքով թուրը հորիզոնական բռնած: Գլխին պսակաձև ոլորած չալմա, աջ թևքն արմունկի մոտ ծալված, տաբատը ընդգծված եզրակարով, ձախ ուսագլխին թիկնոցն ամրակապով հավաքված, թիկունքը, թրի բռնակըպարուրված թիկնոցի ալիքաձև ակոսներով: Ձիու ֆիգուրի առջևի ոտքերը բարձրացրած՝ ընթացքի մեջ, գլուխը հպած վզին, բաշը՝ ակոսներով, աջակողմյան հատվածում հասնելով մինչև հեծյալի թիկունքը, հետևի ոտքերը և պոչը հենված պատվանդանին, աջ ոտքի առջև թաս: Պատվանդանը քառանկյուն, ձիու առջևի ոտքերը և թրի մի հատվածը գտնվում են պատվանդանից դուրս: Վերականգնված:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899-1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՆյութը՝ գիպս երանգավորվածՉափս՝ 19 x 22 x 7Նվիրատու՝ Մանիկ ՄկրտչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 59
Բաժնեհաշվառանիշ՝
Ք.Ֆ. -13