Սասունցի Դավիթ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրկնահանգույց, խտությունը՝ 38x40, հենքը՝ բամբակ, սպիտակ, միջնաթելը՝ բամբակ, եզրային հյուսվածքը՝ բամբակ, երկու շարք փաթույթ, սպիտակ:Գույները բնական ներկանյութից են՝ 18 գույն՝ մուգ կարմիր, բաց եւ մուգ շագանակագույն, կանաչ, կապտականաչ, կարմիր, մեղրագույն, դեղնականաչավուն, մոխրագույն, աղյուսագույն, մուգ կապույտ, կապույտ, սպիտակ, բաց նարնջագույն, դեղին դարչնագույն: Գորգադաշտի հիմնական պատկերը Քուռկին Ջալալին հեծած, Թուր Կեծակին ձեռքին Սասունցի Դավիթն է: Գորգադաշտի ստորին հատվածում կա մարդկային երեք ծնկաչոք պատկեր,որոնցից մեկը չալմայով ու երկար մորուքով է և աղերսանքով դիմում է Դավթին: Գորգն ունի երեք գոտի:Լայնը մուգ կապույտ է և ծածկված է առասպելական կենդանիների՝ թևավոր ձիերի, վիշապանման էակների պատկերներով: Ներքին նեղ գոտին գեղազարդված է զիգզագ գծանախշով, արտաքինը՝ բաց շագանակագույն է ու տերևանախշ: Ծայրերն ավարտվում են կարպետագործ շերտով և երկար ծոպերով: Գորգը ՀՍՀՌ ժողկոմխորհի կողմից 1940թ. ծննդյան 65-ամյակի առթիվ նվիրվել է Ավ. Իսահակյանին: Ունի պատմական եւ գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Հակոբ Քեշիշյան Լայնություն (սմ)՝  186 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9405