Սավառնող ոգին: Վեպ

Սավառնող ոգին: Վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սաւառնող ոգին: Վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովակիմ Սօլօվեան. Սաւառնող ոգին: Վէպ. - Թիֆլիս, 1912, տպարան «Էպօխա», Մուզէյսկի պեր. N8: Շապիկը կանաչավուն- մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, վերևի հատվածը, որի վրա, հավանաբար, կար սև թանաքով ընծայագիր, կտրված է, պահպանվել է միայն ընծայագրի վերջամասը՝ «Յովակիմ Սօլօվեան - ից»: Կազմերեսները խունացած են, թեթև մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Սոլովյան Հ. Էջ՝  79 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/317