Սարգիս Թութունջյանը կնոջ հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են երկու հոգի՝ Սարգիս Թութունջյանը կնոջ հետ: Ձախ կողմում կանգնած է կինը, ամուսինը նստած է: Կինը հագել է մուգ գույնի կիսաշրջազգեստ և սպիտակ կանգուն օձիքով վերնաշապիկ, պարանոցից կախել է վզնոցներ: Ամուսինը հագել է նույն կտորից տաբատ և թեթև վերարկու, տակից երևում է գծավոր ժիլետ և սպիտակ վերնաշապիկ, կապել է փողկապ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10.4 Երկարություն (սմ)՝  14.1 Նվիրատու՝  Հակոբ Չոբանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880-1890թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2394/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-132