«Սարգոն արքան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բացիկում պատկերված է Սարգոն արքան՝ կանգնած կիսադեմ, գանգրամազ, գանգրամորուս, նախշազարդ երկար հագուստով: Աջ ձեռքը՝ կիսով չափ վեր է, իսկ ձախ ձեռքին եռաճյուղ իր (խաշխաշ) է: Որմնաքանդակի ձախ հատվածը վնասված է: Բացիկի դարձերեսին տպագրված է ցուցանմուշի անվանումը եւ վայրը ֆրանսերեն: Որմնաքանդակը Փարիզի Լուվրի թանգարանի հին ասիական հավաքածուից է: Բացիկ թիվ՝ 101: Չարենցը բացիկը գնել է 1925թ. արտասահմանյան ուղեւորության ժամանակ՝ փարիզում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 297 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ 7831