Սարերի ծոցում: Մանկական պատկեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սարերի ծոցում: Մանկական պատկեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովակիմ Սօլօվեան. Սարերի ծոցում: Մանկական պատկեր. Հրատարակութիւն «Պեստալօցցի» գրատան N9. - Թիֆլիս, 1913, տպարան «Էսպերանտօ», Ելիզաւետ. 17: Շապիկը բաց դարչնագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնը նկարազարդ է, վերևում ու ներքևում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը, դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Գրողների հարգելի ընկերութեանը հեղինակից. 19 փետր. 1913 թ.»: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեները թեթև խունացած են: Հեղինակ՝  Սոլովյան Հ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1110