Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միականթ, սև մակերեսով, գնդաձև իրանով, շուրթը՝ դուրս ճկված: Շրթից դուրս եկող, կլոր կտրվածքով կանթը վերին մասում ունի ցցվածք և եռանկյունաձև հարթակ: Իրանի լայն մասով անցնում են 2 ակոսագոտիներ: Վերին մասը լցված է թույլ խորադիր, թեք գծերով: Հատակը հարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 8, հատ.՝ 7 Բարձրություն (սմ)՝  21.5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. IX-VIII դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/73 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46