Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Բղուղ, սև, փայլեցված, գնդաձև իրանով, կարճ վզով, կլոր դեպի դուրս ցցված շրթով: Ուսերի վրա կան 3 սեղանաձև բռնակներ: Շրթի տակով անցնում են 2 ներճկված հազիվ նշմարելի գծեր: Իրանի կենտրոնով անցնում է մի լայն գոտի, որը բաղկացած է 2-3-ական ներճկված գծերից, որոնց ներսի տարածությունը լցված է ներճկված գծերից կազմված ցանցով:Շուրթը տեղ-տեղ կոտրված է, իրանի մի մասը՝ ջարդված: Վրան կան անցքեր, տեղ-տեղ քայքայված: : Տրամագիծ (սմ)՝  28 Բարձրություն (սմ)՝  24 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Կամո փողոց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1965թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  670 Բաժնեհաշվառանիշ՝  56