Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, դարչնագույն, փայլեցված, անգոբը և փայլը մասամբ թափված, հարթ հատակով , ուռուցիկ իրանով , կարճ վզով , կլորավուն, թեթևակի դուրս ճկված շուրթով : Վզի և իրանի միացման տեղում կան ոչ խորը զույգ ակոսներ : Իրանի վրա պահպանվել են փայլով արված անկանոն գծեր : Ուսերին պահպանվել են երկու ուղղահայաց, կտրվածքում կլոր կանթեր, զարդարված ուղղահայաց ակոսով, կանթերից մեկը ջարդված է : Ամբողջական, վերականգնված: Տրամագիծ (սմ)՝  Հ.տր. -10,5 Բարձրություն (սմ)՝  27,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուրի քաղաքային թաղամաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 9 - 8դար Հայտնաբերման ժամանակը՝  Տարբեր տարիների սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  28 Բաժնեհաշվառանիշ՝  28/12