Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, մոխրագույն, փայլեցված, քիչ ուռուցիկ լայն հատակով, երկկոն իրանով, նեղ, երկար գլանաձև վզով, շեփորաձև դուրս բացվող կլորավուն շուրթով: Իրանի ուռուցիկ հատվածով անցնում են հորիզոնական խորադիր ակոս, վզի տակով և ուսի վերին մասով՝ 6 լայն խորադիր, հորիղոնական ակոսներ: Ուսը զարդարված է հորիզոնական, խորադիր գոտիների միջնահատվածում ՝ գագաթները դեպի վեր ուղղված 6 եռանկյունիներով, որոնցից 5-ը զարդանախշված են խորադիր կետանախշով, իսկ 6-ում՝ ներգծված են խորադիր 4 եռանկյունիներ, որոնցից 3-ն էլ զարդարված են խորադիր կետանախշերով: Ամբողջական, շուրթը թերի: Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.-9,5, հ. տր.- 9,5 Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 18 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 13-12 դար Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/92