Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Բնօրինակի անվանում՝  Սափոր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սափոր - սև , տեղ-տեղ դարչնագույն , անփայլ , մրոտված , քայքայված մակերեսով , հարթ հատակով , ուռուցիկ իրանով , կարճ վզով , կլոր դուրս ճկված շուրթով: Իրանին կա մեկ սրածայր փոքրիկ կեղծ կանթի հիմք: Վզին արված է մեկ շարք հատիկանախշ: Իրանին կան խորադիր ակոսագծերով անկանոն ալիքանախշեր:/Պեղումների ղեկավար ՝ Վ.Հովհաննիսյան , 1982 թ./: Տրամագիծ (սմ)՝  ի.տր. 20,5, բ.տր. 10,5 Բարձրություն (սմ)՝  19,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կոտայքի մարզ գ . Քարաշամբ , Քարաշամբի դամբարանադաշտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. 14 -13-րդ դդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 175 Բաժնեհաշվառանիշ՝  Հ 83/202