Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր գորշ,մասամբ դարչնագույն,մրապատ,մեկ փոքր կլորավուն կանթով:Հատակը հարթ,իրանը,կլորավուն,վիզը կարճ,ներճկված,շուրթը դուրս թեքված,կտրվածքում օվալաձև:Իրանի վերին մասում անցնում են անկանոն 3 նեղ ակոսագծեր,որոնցից ներքև արված են գագաթները ներքև ուղղված եռանկյուններ՝ լցված սուր գործիքով արված գծերով:Ակոսագծերից վերև արված են ալիքանախշ ակոսագծեր, վերականգնված, շուրթը կոտրված: Տրամագիծ (սմ)՝  Հ.տր -12, իր.տր.- 27 Բարձրություն (սմ)՝  26,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Քանագեղ, դամբարան 3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 11 - 9 դար Հայտնաբերման ժամանակը՝  1999թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  417 Բաժնեհաշվառանիշ՝  157/62