Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված բաց շիկավուն կավից: Պահպանվել է վզի մի հատվածը, իրանի ուռուցիկ մասը: Վիզը կարճ է, դեպի վեր լայնացող, իրանը գնդաձև է: Ողջ մակերեսը պատված է անգոբով, որի վրա քսվել է բաց օխրայի գույն, զարդանախշվել է շականակագույն, դարչնագույն բուսական և երկրաչափական զարդերով: Վզի և ուսերի միացման տեղով անցնում են հորիզոնական զարդագծեր, որոնցից ցած են կախված միմյանց հաջորդող, ուղղահայաց պարույրներ և եռահորիզոն եռանկյունիներ: Երկրորդ զարդագոտու մեջ պատկերված են օվալների մեջ տեղադրված՝ սխեմատիկ եղևնու ճյուղեր: Բարձրություն (սմ)՝  15,8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազ I հազ. Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1969 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/92բ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133