Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կավից, ունի դարչնագույն երանգ: Ունի հարթ հատակ, գնդաձև իրան, աստիճանաբար նեղացող վիզ, դուրս փռված շուրթ: Աղեղնաձև կանթը միջնամասից միանում է շուրթին: Մակերեսը ծածկված է կետազարդ եռագիծ եռանկյունիներով, պարանոցը՝ երեք շրջանակենտրոն ակոսներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-7741 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1533