Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, խոշոր, գորշ, հատակը հարթ, կլորավուն, իրանը փքուն վեր բարձրացող։ Վիզը ներճկված, շուրթը դուրս թեքված, կտրվածքում ուղիղ։ Ուսը զարդարված է ակոսագծերի մեջ առնված գծանախշով, որից ներքև իջնում են գագաթները ցած եռանկյունիներ, որոնք լցված են գծային եղևնիներով։ Իրանի վրա, վերին մասում պահպանվել են իրար հանդիպակաց 2 օձերի ռելևներ։Ամբողջական , վերականգնած։ Տրամագիծ (սմ)՝  հ. - 20, բ. - 19,5 Բարձրություն (սմ)՝  55 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ տեղամաս Սոթք-10 ,Դամբարան - 1 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 20-19 դար Հայտնաբերման ժամանակը՝  2013թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  467 Բաժնեհաշվառանիշ՝  207/5