Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սափոր՝ սև փայլեցրած մակերեսով, վերականգնված բեկորներից ամրակայված գիպսով: Անոթն ունի աղեղնաձև կանթ՝ հարդարված կոճականման և հյուսածո զարդերով, գնդաձև իրան, բարձր պարանոց, կլորավուն դեպի դուրս ծալվող շուրթ, նեղ հատակ: Իրանի շուրջ արված են թույլ արտահայտված փայլանախշ և խորադիր զարդապատկերներից կազմված զարդագոտի:
Տրամագիծ (սմ)՝ 13Բարձրություն (սմ)՝ 42Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Լոռի ԲերդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ք. ա. VII-VIդդ․Հայտնաբերման ժամանակը՝ 1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
Հ 3183/133