Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սափոր՝ մեծ չափսերի, մոխրագույն մակերեսով, վերականգնված բեկորներից, ամրակայված գիպսով: Անոթն ունի գնդաձև իրան, բարձր գլանաձև պարանոց, կլորավուն դեպի դուրս ծալված շուրթ, հարթ հատակ: Անոթի մի կողմի վրա արված է աղեղնաձև զարդարուն կանթ: Իրանի վերին հատվածը հարդարված է կետաշար և թույլ արտահայտված փայլանախշ զարդապատկերներով: Տրամագիծ (սմ)՝  15 Բարձրություն (սմ)՝  48 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. VII-VIդդ․ Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3183/136