Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սափոր՝ մեծ չափսերի, մոխրագույն մակերեսով, վերականգնված բեկորներից, ամրակայված գիպսով: Անոթն ունի գնդաձև իրան, բարձր գլանաձև պարանոց, կլորավուն դեպի դուրս ծալված շուրթ, հարթ հատակ: Անոթի մի կողմի վրա արված է աղեղնաձև զարդարուն կանթ: Իրանի վերին հատվածը հարդարված է կետաշար և թույլ արտահայտված փայլանախշ զարդապատկերներով:
Տրամագիծ (սմ)՝ 15Բարձրություն (սմ)՝ 48Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Լոռի ԲերդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ք. ա. VII-VIդդ․Հայտնաբերման ժամանակը՝ 1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
Հ 3183/136