Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորշ գույնի, կտրվածքում բարակ, դեպի դուրս թեքված գոգավոր շրթով, նեղ տրամագիծ ունեցող ոչ բարձր վզով, թեք ուսով, ձվաձև իրանով, լայն հատակով: Ունի մեկ գլանաձև բռնակ, որն սկիզբ է առնում պսակից և միանում ուսին: Ուսի վրա առկա են շուրջակի ձգվող երկու զուգահեռ լայն ակոսներ: Դրանցից ներքև կան կոկման եղանակով ստացված մինչև իրանի կեսը ձգվող թեք բազմաթիվ գծեր: Տրամագիծ (սմ)՝  շրթի տր.`6, հատակի տր.` 8 Բարձրություն (սմ)՝  18,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XΙ - X դդ. Հայտնաբերման ժամանակը՝  2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8302 / 45 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-153