Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, միականթ, մոխրագույն, փայլեցրած: Հարթ հատակով, երկկոն իրանով, շեփորաձև վեր բարձրացող, երկար վզիկով, դեպի դուրս փռված, կլորավուն շուրթով: Իրանի վերին հատվածը զարդարված է հորիզոնական լայն ակոսանախշերի մեջ ներառված կանելյուրներից կազմված զարդագոտիով: Աղեղնաձև կանթը, որի վրա պահպանվել են 3 ելուստներ, սկսվում է շուրթից, ավարտվում վզի վրա։ Տրամագիծ (սմ)՝  Հ.- 7,3 , բ․ -7 Բարձրություն (սմ)՝  19 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, դամբ № 4, մ. – 4005, տ. – 4018 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  2015թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  514 Բաժնեհաշվառանիշ՝  254/16