Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, սև, կարճ պարանոցով, կլորավուն իրանով, դուրս ուղղված շրթով /կոտրված/, շրթից ներքև լայն ակոսագիծ, նեղ բերանով, պարանոցից ներքև մեկ բարձրադիր շրջագիծ, երկու ակոսագիծ, սրանից ներքև նորից մեկ բարձրադիր շրջագիծ և երկու ակոսագիծ, իրանի վրա ևս մեկ բարձրադիր շրջագիծ և երկու ակոսագիծ, պարանոցի ներքևի ակոսագծերի վրա մեկ կոտրված կանթ, հատակը մեջտեղում ուռուցիկ, կողքերից ընդգծված, քիչ դուրս ուղղված: Կոտրվել է երկրաշարժի /1988թ./ ժամանակ: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  3-1-ին հազ. մ.թ.ա. Չափս՝  29սմ x 5.8սմ x 9սմ Նվիրատու՝  Է.Ասատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 127 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆԳ 120